Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 033-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հաշվի առնելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 1-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0323 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող 882,5 քառ․մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (պտղատու այգի) նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև այն, որ վերջինս գտնվում է Սարո Մայիսի Գրիգորյանին սեփականության իրավուքով պատկանող հողամասերի մեջտեղում (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ՝ թիվ 26122023-07-0027, տրված 2023 թվականի դեկտեմբերի 26-ին, թիվ 08052019-07-0103, տրված 2019 թվականի մայիսի 8-ին), այն փաստացի սահմանազատված է, տիրապետվում և օգտագործվում է Սարո Մայիսի Գրիգորյանի կողմից՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0323-0014 կադաստրային ծածկագրով 1991,0 քառ․մետր և 07-057-0323-0056 կադաստրային ծածկագրով 1037,6 քառ․մետր մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հողամասերի հետ միասին՝ որպես մեկ միասնական ամբողջականություն, ինչպես նաև Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0323-0042 կադաստրային ծածկագրով 1400,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հնդավոր հողատեսքի սեփականատեր Գառնիկ Լադիկի Եգանյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07102015-07-0030 վկայական, տրված 2015 թվականի հոկտեմբերի 7-ին) և 07-057-0323-0018 կադաստրային ծածկագրով՝ 1400,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հնդավոր հողատեսքի սեփականատեր Վահե Էդուարդի Սարգսյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19082021-07-0058 վկայական, տրված 2021 թվականի օգոստոսի 19-ին) համաձայնություններն այն մասին, որ իրենց պատկանող վերը նշված հողամասերին սահմանակից, Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0323 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 882,5 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (պտղատու այգի) օտարվի այն փաստացի տիրապետող և օգտագործող Սարո Մայիսի Գրիգորյանին, համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0323 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող հողամասից 882,5 քառ․մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (պտղատու այգի) նկատմամբ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:

3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0323 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող հողամասից 882,5 քառ․մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (պտղատու այգի) նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Սարո Մայիսի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0323-0014 կադաստրային ծածկագրով 1991,0 քառ․մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասին կից, իր կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0323 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող հողամասից 882,5 քառ․մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ պտղատու այգին, ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 356 310 (երեք հարյուր հիսունվեց հազար երեք հարյուր տաս) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Սարո Մայիսի Գրիգորյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner