Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 42-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը. 1) N 2 հավելվածի 5-րդ կետում «համայնքի ղեկավարի խորհրդական» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի օգնական» բառերով: |