Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 նոյեմբերի 2023 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Գրիգոր Արտոնի Ասատրյանի (ծնված՝ 1986 թվականի մայիսի 14-ին), Արտոն Գրիգորի Ասատուրյանի (ծնված՝ 1956 թվականի ապրիլի 25-ին) և Վարդուհի Հարությունի Ասատրյանի (ծնված՝ 1961 թվականի հունվարի 27-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել միավորել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 26-րդ փողոցի թիվ 25 և 23/1 հասցեներում գտնվող անշարժ գույքը և օրինականացնել միավորված գույքում առկա ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքերի միավորման և բաժինների որոշման պայմանագիր, վավերացված 2023 թվականի նոյեմբերի 3-ին, «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի նոյեմբերի 10-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2023PTNN2N, մուտքագրված 2023 թվականի նոյեմբերի 10-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Գրիգոր Արտոնի Ասատրյանին, Արտոն Գրիգորի Ասատուրյանին և Վարդուհի Հարությունի Ասատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 26-րդ փողոցի թիվ 25 և 23/1 հասցեների բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասերում 2019 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ 17,69 քառ.մետր, թիվ 3 բնակելի տունը՝ ընդհանուր 583,14 քառ․մետր, թիվ 4 սանհանգույցը և բաց պատշգամբը՝ 4,8 քառ.մետր, թիվ 5 օժանդակ շինությունը՝ 13,94 քառ.մետր, թիվ 6 պարիսպը՝ 2,8 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև թիվ 1 բնակելի տանը առկա է 1 ինքնակամ բացված պատուհան և 1 ինքնակամ բացված դուռ: 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 8.1, 10, 11, 13 և 18-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Գրիգոր Արտոնի Ասատրյանին, Արտոն Գրիգորի Ասատուրյանին և Վարդուհի Հարությունի Ասատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 26-րդ փողոցի թիվ 25 և 23/1 հասցեների բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասերում ինքնակամ կառուցված շինությունների, ինքնակամ բացված 1 պատուհանի և 1 դռան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Գրիգոր Արտոնի Ասատրյանին, Արտոն Գրիգորի Ասատուրյանին և Վարդուհի Հարությունի Ասատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 26-րդ փողոցի թիվ 25 և 23/1 հասցեների գույքերը միավորել և միավորված գույքին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 26-րդ փողոց, թիվ 25:

2.Գրիգոր Արտոնի Ասատրյանին, Արտոն Գրիգորի Ասատուրյանին և Վարդուհի Հարությունի Ասատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 26-րդ փողոցի թիվ 25  հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2019 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ 17,69 քառ.մետր, թիվ 3 բնակելի տունը՝ ընդհանուր 583,14 քառ․մետր, թիվ 4 սանհանգույցը և բաց պատշգամբը՝ 4,8 քառ.մետր, թիվ 5 օժանդակ շինությունը՝ 13,94 քառ.մետր, թիվ 6 պարիսպը՝ 2,8 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև թիվ 1 բնակելի տանը առկա է 1 ինքնակամ բացված պատուհանը և 1 ինքնակամ բացված դուռը, համարել օրինական: 

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 1 974 109 (մեկ միլիոն ինը հարյուր յոթանասունչորս հազար մեկ հարյուր ինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Տաթևիկ Խաչատրյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Գրիգոր Արտոնի Ասատրյանին, Արտոն Գրիգորի Ասատուրյանին և Վարդուհի Հարությունի Ասատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Տաթևիկ Խաչատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner