Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 16-ի զեկուցագիրը՝ Սամվել Ալոյի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղում հաշվառված՝ VAZ 21099 մակնիշի, 41DD441 հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2016-2023 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 94 666 (իննսունչորս հազար վեց հարյուր վաթսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 71 175 (յոթանասունմեկ հազար մեկ հարյուր յոթանասունհինգ) դրամ ապառք, 23 491 (քսաներեք հազար չորս հարյուր իննսունմեկ) դրամ տույժ, որոշում եմ.
1․Սամվել Ալոյի Սիմոնյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2024 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 16։00-ին։
3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Սամվել Ալոյի Սիմոնյանին։
4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։