Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվների՝ 2023 թվականի մայիսի 5-ի գրությամբ ներկայացված խնդրանքը՝ Ջրվեժի Հայ Առաքելական Սբ․Կաթողիկե եկեղեցու ուխտի օրվա միջոցառումը կազմակերպելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու մասին, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածից և Կոտայքի թեմի առաջնորդարանին հատկացնել 210 000 (երկու հարյուր տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Ջրվեժի Հայ Առաքելական Սուրբ Կաթողիկե եկեղեցու ուխտի օրվա միջոցառումը կազմակերպելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |