Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի և Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 160-Ա որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի 2025 թվականի մարտի 26-ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» թիվ Կ-26032025-07-0091 որոշումը, որոշում եմ.
1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 1/3 հասցեի՝ 17,8 քառ.մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի վերագրանցում կատարելու համար:
3.Հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։