Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 076-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «ԳԵՈԿԱԴ 55» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 24-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0217 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող  26,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և վրան ինքնակամ կառուցված թիվ 1 տնտեսական շինության՝ 7,0 քառ.մետր և թիվ 2 պարիսպի՝ 0,36 քառ.մետր արտաքին մակերեսներով, նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցներ իրականացրած անձի՝ Արմեն Պողոսյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը 07-057-0217 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող 26,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և վրան ինքնակամ կառուցված շինությունների նկատմամբ (թիվ 1 տնտեսական շինություն՝ 7,0 քառ.մետր և թիվ 2 պարիսպ՝ 0,36 քառ.մետր արտաքին մակերեսներով):

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:

3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0217 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող  26,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և վրան ինքնակամ կառուցված թիվ 1 տնտեսական շինության և թիվ 2 պարիսպի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Արմեն Պողոսյանի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0217 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող  26,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը և վրան ինքնակամ կառուցված թիվ 1 տնտեսական շինությունը՝ 7,0 քառ.մետր և թիվ 2 պարիսպը՝ 0,36 քառ.մետր արտաքին մակերեսներով, ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձի, գնման նախապատվության իրավունքով օտարել Արմեն Պողոսյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային  արժեքը  կազմում  է  275 462 (երկու հարյուր յոթանասունհինգ հազար չորս հարյուր վաթսուներկու), իսկ 7,36 քառ.մետր ընդհանուր մակերեսով տնտեսական շինության և պարիսպի վաճառքի արժեքը՝ 40 112 (քառասուն հազար մեկ հարյուր տասներկու) Հայաստանի Հանրապետության դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՐԻԳՈՐ ՍԵՐՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner