Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 6-ի ««Ձորաղբյուրի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 51-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 69-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման վերնագրում, հավելվածում «Ձորաղբյուրի մանկապարտեզ» բառերը և իրենց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Ջրվեժ համայնքի Ձորաղբյուրի մանկապարտեզ» բառերով և իրենց համապատասխան հոլովաձևերով:
2)որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«5. Հաստատության լրիվ անվանումն է՝
Հայերեն - «ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն.
Կրճատ՝ «ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՆՈՒՀ ՀՈԱԿ.
Ռուսերեն - «ДЕТСКИЙ САД ДЗОРАХПЮРА ОБЩИНЫ ДЖРВЕЖ» дошкольное учебное заведение некомерческая организация общины.
Կրճատ՝ «ДЕТСКИИ САД ДЗОРАХПЮРА ОБЩИНЫ ДЖРВЕЖ» ДУЗ НОО.
Անգլերեն՝ «KINDERGARDEN OF DZORACHBYUR OF JRVEZH COMMUNITY» PRESCHOOL EDUCATIONAL INSTITUTION COMMUNITY BASED NON-PROFIT ORGANIZATION»:
Կրճատ՝ «KINDERGARDEN OF DZORACHBYUR OF JRVEZH COMMUNITY» PEICBNPO»:
2.Հանձնարարել «Ջրվեժ համայնքի Ձորաղբյուրի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված փոփոխությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ պետական հաշվառման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |