Այսօր: Շաբաթ, 5 Հոկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 հուլիսի 2024 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Աշոտ Միշայի Հունանյանի (ծնված՝ 1965 թվականի սեպտեմբերի 10-ին), Ռուզաննա Մուշեղի Խաչատրյանի (ծնված՝ 1970 թվականի դեկտեմբերի 18-ին) և Անի Աշոտի Հունանյանի (ծնված՝ 1990 թվականի հոկտեմբերի 16-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Զովք գյուղի 07-030-0014-0003 կադաստրային համարի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 536024 վկայական, տրված 2003 թվականի մարտի 25-ին, անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից 2024 թվականի հունվարի 06-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024TR7KVR, մուտքագրված 2024 թվականի մայիսի 2-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Աշոտ Միշայի Հունանյանին, Ռուզաննա Մուշեղի Խաչատրյանին և Անի Աշոտի Հունանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Զովք գյուղի 07-030-0014-0003 կադաստրային համարի տնամերձ հողամասում 2013 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 196,5 քառ․մետր և թիվ 2 պարիսպը՝ 6,4 քառ.մետր, արտաքին մակերեսներով։

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Աշոտ Միշայի Հունանյանին, Ռուզաննա Մուշեղի Խաչատրյանին և Անի Աշոտի Հունանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Զովք գյուղի 07-030-0014-0003 կադաստրային համարի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Աշոտ Միշայի Հունանյանին, Ռուզաննա Մուշեղի Խաչատրյանին և Անի Աշոտի Հունանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Զովք գյուղի 07-030-0014-0003 կադաստրային համարի տնամերձ հողակտորին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, 10-րդ փողոց, թիվ 35: 

2.Աշոտ Միշայի Հունանյանին, Ռուզաննա Մուշեղի Խաչատրյանին և Անի Աշոտի Հունանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 10-րդ փողոցի թիվ 35 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 196,5 քառ․մետր և թիվ 2 պարիսպը՝ 6,4 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի 900105214218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 242 212 (երկու հարյուր հազար երկու հարյուր տասներկու) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Աշոտ Միշայի Հունանյանին, Ռուզաննա Մուշեղի Խաչատրյանին և Անի Աշոտի Հունանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner