Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 11-ի 59-Ա որոշումը և հաշվի առնելով քաղաքացի Արտուր Միշիկի Բադալյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Արտուր Միշիկի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի մասնատվածությունը վերացնելու, օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու և հողամասերը միավորելու նպատակով համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0885-0001 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության այլ հողերից՝ (դաշտամիջյան ճանապարհ) 0,05636 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի փոխադրված հատվածը փոխանակել Արտուր Միշիկի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0308-0018 ծածկագրով 0,9966 հա մակերեսով վարելահողից՝ 0,07343 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողերի (դաշտամիջյան ճանապարհ) փոխադրված հատվածի հետ: |