Այսօր: Շաբաթ, 5 Հոկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 հուլիսի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Հենրիկ Սերոբի Մելիք-Քարամյանի (ծնված՝ 1953 թվականի սեպտեմբերի 4-ին) և Վարդիթեր Արտաշեսի Թադևոսյանի (ծնված՝ 1956 թվականի հունվարի 29-ին) լիազոր ներկայացուցիչ Սևակ Հենրիկի Մելիք-Քարամյանի (ծնված՝ 1988 թվականի դեկտեմբերի 22-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Հենրիկ Սերոբի Մելիք-Քարամյանին և Վարդիթեր Արտաշեսի Թադևոսյանին պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի Հաղթանակի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29042013-07-0039 վկայական, տրված 2013 թվականի ապրիլի 29-ին, անհատ ձեռնարկատեր Հովհաննես Վահանյանի կողմից 2023 թվականի նոյեմբերի 3-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2023YZEJ9H, մուտքագրված 2023 թվականի նոյեմբերի 8-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Հովհաննես Վահանյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Հենրիկ Սերոբի Մելիք-Քարամյանին և Վարդիթեր Արտաշեսի Թադևոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի Հաղթանակի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2015 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 168.0 քառմետր, թիվ 2, 3 պարիսպները՝ ընդհանուր 15,8 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև առկա է ինքնակամ բացված երկու դուռ և մեկ պատուհան:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի  8.1, 10, 11, 13 և 18-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Հենրիկ Սերոբի Մելիք-Քարամյանին և Վարդիթեր Արտաշեսի Թադևոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի Հաղթանակի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների, ինքնակամ բացված երկու դռան և մեկ պատուհանի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Հենրիկ Սերոբի Մելիք-Քարամյանին և Վարդիթեր Արտաշեսի Թադևոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի Հաղթանակի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Հաղթանակի փողոց, 1-ին նրբանցք, թիվ 1:

2.Հենրիկ Սերոբի Մելիք-Քարամյանին և Վարդիթեր Արտաշեսի Թադևոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Հաղթանակի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2015 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 168,0 քառմետր, թիվ 2, 3 պարիսպները՝ ընդհանուր 15,8 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև ինքնակամ բացված երկու դռները և մեկ պատուհանը, համարել օրինական: 

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 417 992 (չորս հարյուր տասնյոթ հազար ինը հարյուր իննսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Տաթևիկ Խաչատրյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Հենրիկ Սերոբի Մելիք-Քարամյանին և Վարդիթեր Արտաշեսի Թադևոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գրիգոր Սերոբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner