Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Մարիամ Ռաֆիկի Նիկողոսյանի (ծնված՝ 1960 թվականի սեպտեմբերի 25-ին) և Ալբերտ Գևորգի Նիկողոսյանի (ծնված՝ 1960 թվականի հունվարի 03-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական տարածքի 2-րդ զանգվածի 41-րդ թաղամասի թիվ 12 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07102022-07-0134 վկայական, տրված 2012 թվականի ապրիլի 18-ին, անհատ ձեռնարկատեր Տիգրան Կարլենի Փոթիկյանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 4-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2023KWMF3, մուտքագրված 2023 թվականի սեպտեմբերի 04-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Տիգրան Կարլենի Փոթիկյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Մարիամ Ռաֆիկի Նիկողոսյանին և Ալբերտ Գևորգի Նիկողոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական տարածքի 2-րդ զանգվածի 41-րդ թաղամասի թիվ 12 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2014 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը` ընդհանուր 290,72 քառ.մետր և թիվ 2 պարիսպը՝ 0,78 քառ.մետր արտաքին մակերեսներով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Մարիամ Ռաֆիկի Նիկողոսյանին և Ալբերտ Գևորգի Նիկողոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական տարածքի 2-րդ զանգվածի 41-րդ թաղամասի թիվ 12 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Մարիամ Ռաֆիկի Նիկողոսյանին և Ալբերտ Գևորգի Նիկողոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական տարածքի 2-րդ զանգվածի 41-րդ թաղամասի թիվ 12 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 139-րդ թաղամաս, թիվ 12:
2.Մարիամ Ռաֆիկի Նիկողոսյանին և Ալբերտ Գևորգի Նիկողոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 139-րդ թաղամասի թիվ 12 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2014 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը` ընդհանուր 290,72 քառ.մետր և թիվ 2 պարիսպը՝ 0,78 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
3.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 573 350 (հինգ հարյուր յոթանասուներեք հազար երեք հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Ջրվեժ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Վարդանյանի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Մարիամ Ռաֆիկի Նիկողոսյանին և Ալբերտ Գևորգի Նիկողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: