Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, և հիմք ընդունելով «Ջրվեժ» պարային համույթի գեղարվեստական ղեկավարի կողմից ներկայացված խնդրանքը՝ տարազների ձեռքբերման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու մասին, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածից և «Ջրվեժ» պարային համույթ հատկացնել 600 000 (վեց հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ տարազների ձեռքբերման նպատակով:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |