Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հողամասը և շինությունը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին» N 155-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման 3-րդ կետում «192 403 (մեկ հարյուր իննսուներկու հազար չորս հարյուր երեք), իսկ ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 93 740 (իննսուներեք հազար յոթ հարյուր քառասուն)» բառերը փոխարինել «296 032 (երկու հարյուր իննսունվեց հազար երեսուներկու), իսկ ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 55 144 (հիսունհինգ հազար մեկ հարյուր քառասունչորս)» բառերով,
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։