Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով հաստատել ստորև նշված ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը՝
1) «Ջրվեժ համայնքում համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոնի կառուցում»,
2) «Ջրվեժ համայնքում ասֆալտապատման աշխատանքների իրականացում»,
3) «Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի «Մեծ աղբյուր» աղբյուրակապերի և «Լճի մոտ» պոմպակայանի վերակառուցում»։
2. Սահմանել, որ վերոնշյալ ծրագրերի իրականացման և համայնքային ներդրում կատարելու համար համայնքի 2023 թվականի բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսվում են հետևյալ չափերով՝
1)«Ջրվեժ համայնքում համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոնի կառուցում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 65 տոկոսը,
2) «Ջրվեժ համայնքում ասֆալտապատման աշխատանքների իրականացում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 65 տոկոսը,
3) «Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի «Մեծ աղբյուր» աղբյուրակապերի և «Լճի մոտ» պոմպակայանի վերակառուցում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 40 տոկոսը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։