Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Ռաֆիկ Գերասիմի Հակոբյանի (ծնված՝ 1952 թվականի հունիսի 05-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել ճանաչել իր սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոց թիվ 152 հասցեի՝ իր կողմից փաստացի օգտագործվող 1440,0 քառ.մետր մակերեսով տնամերձ հողակտորի նկատմամբ (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, վավերացված 2024 թվականի հոկտեմբերի 29-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 30-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոց թիվ 152 հասցեում գտնվող Ռաֆիկ Գերասիմի Հակոբյանի կողմից փաստացի օգտագործվող տնամերձ հողամասի չափը կազմում է 1440,0 քառ.մետր` փաստաթղթերում ամրագրված 1200,0 քառ.մետրի փոխարեն:
Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռաֆիկ Գերասիմի Հակոբյանին հատկացված հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ.
1.Ճանաչել Ռաֆիկ Գերասիմի Հակոբյանի սեփականության իրավունքն ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքների Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոց թիվ 152 հասցեի՝ փաստացի օգտագործվող 1440,0 քառ.մետր մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ, որը նրա կողմից փաստացի օգտագործվել է նաև մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։
2.Հողամասի սահմանները որոշվում են Ջրվեժ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Վարդանյանի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։