Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 նոյեմբերի 2023 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Սերոբ Արծրունի Հայրապետյանի (ծնված՝ 1970 թվականի հունվարի 20-ին) և Նվարդ Արծրունի Հայրապետյանի (ծնված՝ 1976 թվականի մարտի 9-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել ճանաչել իրենց սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0317-0100 կադաստրային ծածկագրով, նրանց կողմից փաստացի օգտագործվող 1,5516 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորի նկատմամբ (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր,  վավերացված 2007 թվականի հունիսի 27-ին և 2023 թվականի նոյեմբերի 16-ին, «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի նոյեմբերի 20-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող քաղաքացիներ Սերոբ և Նվարդ Արծրունի Հայրապետյանների կողմից փաստացի օգտագործվող 07-042-0317-0100 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողի չափը կազմում է 1,5516 հեկտար՝ փաստաթղթերում ամրագրված 1,0 հեկտարի փոխարեն:

Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքացիներ  Սերոբ և Նվարդ Արծրունի Հայրապետյաններին հատկացված հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ.

1.Ճանաչել քաղաքացիներ Սերոբ և Նվարդ Արծրունի Հայրապետյանների սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքների Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0317-0100 կադաստրային համարի՝ փաստացի օգտագործվող 1,5516 հեկտար մակերեսով վարելահողի նկատմամբ, որը նրանց կողմից փաստացի օգտագործվել է նաև մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։

2.Հողամասի սահմանները որոշվում են Ջրվեժ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Գրիգոր Սերոբյանի վրա:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գրիգոր Սերոբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner