Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նեֆրիտ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի փետրվարի 14-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0216-0028 կադաստրային ծածկագրով 22,1 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասին կից՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0216-0015 կադաստրային ծածկագրով Այգեգործական զանգվածի թիվ 31 հասցեի 515,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Հովսեփ Գրիգորի Հովսեփյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21052024-07-0204 վկայական, տրված՝ 2024 թվականի մայիսի 21-ին) խնդրանքը, ինչպես նաև Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0216-0016 կադաստրային ծածկագրով 216-րդ թաղամասի թիվ 17 հասցեի 606,4 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Արտակ Նորայրի Մկրտումյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24122024-07-0083 վկայական, տրված՝ 2024 թվականի դեկտեմբերի 22-ին) համաձայնությունն այն մասին, որ իր հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0216-0028 կադաստրային ծածկագրով 22,1 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն օտարվի այն փաստացի տիրապետող և օգտագործող Հովսեփ Գրիգորի Հովսեփյանին, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0216-0028 կադաստրային ծածկագրով 22,1 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0216-0028 կադաստրային ծածկագրով 22,1 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին՝ քաղաքացի Հովսեփ Գրիգորի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0216-0015 կադաստրային ծածկագրով Այգեգործական զանգվածի թիվ 31 հասցեի 515,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, իր կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0216-0028 կադաստրային ծածկագրով 22,1 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 98 164 (իննսունութ հազար մեկ հարյուր վաթսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Հովսեփ Գրիգորի Հովսեփյանին: |