Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 78-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2020 թվականի N 78-Ա

2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 1586-Ն որոշումները, համայնքի ավագանին որոշում է.

1․Ջրվեժ համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման, հանրային սննդի օբյեկտներում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվությունների համար սահմանել արտոնություն՝ ազատելով 2020 թվականի երրորդ եռամսյակի համար հաշվարկված տեղական տուրքերի վճարումից։

2․Ջրվեժ համայնքի վարչական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից՝ մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հանրային սննդի կազմակերպման և իրացման, հանրային սննդի օբյեկտներում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվությունների համար 2020 թվականի երրորդ եռամսյակի տեղական տուրքերի գումարները վճարված լինելու պարագայում՝ տնտեսվարող սուբյեկտի դիմումի հիման վրա, վճարված գումարը կարող է հաշվանցվել որպես 2020 թվականի չորրորդ եռամսյակի տեղական տուրք կամ ուղղվել համայնքի բյուջեի նկատմամբ ունեցած այլ պարտավորությունների մարմանը։

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։


Կողմ -6

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՐԻՇԱ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՍԱՄՍՈՆՅԱՆ ԶՀԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner