Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, ելնելով անհրաժեշտությունից և հաշվի առնելով համայնքի բյուջեի հնարավորությունները, համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2024 թվականի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 168-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշմամբ հաստատված NN 3, 4 և 5 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն NN 1-3 հավելվածների:
2.Սույն որոշումը տարածվում է 2024 թվականի մայիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: