Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հողամասը և շինությունը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին» N 159-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման 3-րդ կետում «259 691 (երկու հարյուր հիսունինը հազար վեց հարյուր իննսունմեկ), իսկ ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 104 640 (մեկ հարյուր չորս հազար վեց հարյուր քառասուն)» բառերը փոխարինել «399 563 (երեք հարյուր իննսունինը հազար հինգ հարյուր վաթսուներեք), իսկ ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 61 556 (վաթսունմեկ հազար հինգ հարյուր հիսունվեց)» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։