Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



31 հոկտեմբերի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Ինեսսա Սարիբեկի Գաբայանի (ծնված` 1957 թվականի հուլիսի 03-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն  պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Մասիսի փողոցի թիվ 32 հասցեում հասցեում գտնվող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 25102024-07-0240, տրված 2024 թվականի հոկտեմբերի 25-ին) 1929,3 քառ.մետր մակերեսով և Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Մասիսի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 30092019-07-0055, տրված 2019 թվականի սեպտեմբերի 30-ին) 1552,34 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերի միջև գտնվող, իր կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Մասիսի փողոցի թիվ 30/1 226,9 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու վերաբերյալ (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  թիվ 31102025-07-0180 վկայական, տրված 2025 թվականի հոկտեմբերի 31-ին): 

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 08-ի թիվ 86-Ա որոշումը, որոշում եմ.

1.Ինեսսա Սարիբեկի Գաբայանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Մասիսի փողոցի թիվ 32 հասցեում գտնվող 1929,3 քառ.մետր մակերեսով և 1929,3 քառ.մետր մակերեսով և Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Մասիսի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող 1552,34 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերին սահմանակից, վերջիններիս միջև գնտվող Մասիսի փողոցի 30/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 226,9 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Ինեսսա Սարիբեկի Գաբայանին` կադաստրային արժեքով:

2.Սահմանել, որ հողօգտագործող Ինեսսա Սարիբեկի Գաբայանը, սույն որոշման ընդունումից հետո, 10-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221171 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 1 550 703 (մեկ միլիոն հինգ հարկուր հազար հիսուն հազար յոթ հարյուր երեք) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 10-օրյա ժամկետում վճարումը չկատարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ հողօգտագործող Ինեսսա Սարիբեկի Գաբայան կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր:

5.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանումում:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ինեսսա Սարիբեկի Գաբայանին որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գրիգոր Սերոբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner