|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 դեկտեմբերի 2011 թվականի N 45-Ա |
«ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով, «ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը կազմակերպելու, անհրաժեշտ ապրանքներ և նյութեր ձեռք բերելու, 2012 թվականի հունվար ամսին համայնքի տարածքի սանիտարական մաքրման և բնակչության կենցաղային աղբի հեռացման ծառայությունները իրականացնելու նպատակով, Համայնքի ավագանին որոշում է. 1. «ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը համայնքի 2011 թվականի բյուջեից հատկացնել 1 200 000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) դրամ սուբսիդիա: 2. Հանձնարարել կազմակերպության տնօրենին' կատարված ծախսերի վերաբերյալ համայնքի ղեկավարին ներկայացնել հաշվետվություն: |
Կողմ -10 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ ԳԵՒՈՐԳՅԱՆ ԺՈՐԱ ԵՓՐԻԿՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՊԱՊԱՆՅԱՆ ՄԱՐՏԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՔԵՅԱՆ ՍԵՅՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|