Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, Ջրվեժ համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների շահագործման ընդունելու նպատակով (գնման պայմանագիր՝ «ԿՄՋՀ-ԲՄԱՇՁԲ-23/2»), որոշում եմ.
1. Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով.
Վահե Սիրականյան- աշխատակազմի գլխավոր մասնագետ (նախագահ, գնումների պատասխանատու ստորաբաժանման ղեկավար),
Կարեն Խաչատրյան - Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավար,
Նորիկ Գևորգյան - Ջրվեժ համայնքի Զովք գյուղի վարչական ղեկավար,
«ԹԵՐՄՈՇԻՆԹԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության- Հեղինակային հսկողություն իրականացնող ներկայացուցիչ
(համաձայնությամբ),
«ՄԳ Պրոմիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության - Տեխնիկական հսկողություն իրականացնող ներկայացուցիչ (համաձայնությամբ),
Հայաստանի Հանրապետության - Վերահսկողություն իրականացնող քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ (համաձայնությամբ),
Հայաստանի Հանրապետության - Վերահսկողություն իրականացնող Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչ (համաձայնությամբ),
Ռուբիկ Բաղդասարյան- «Բալահովիտ-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (գլխավոր կապալառու):
2.Հանձնարարել հանձնաժողովին, ուսումնասիրելու և կազմելու ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունման ակտը:
3.Ընդունող հանձնաժողովի աշխատանքները կազմակերպել Ջրվեժի համայնքապետարանի շենքում, հասցեն' համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց 76: