Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 փետրվարի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար անհրաժեշտություն է առաջացել փոխելու Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող 07-042-0470-0002 կադաստրային ծածկագրով հողամասից 500,0 քառ.մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա (հիմք՝ «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 23-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը): 

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերի, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի թիվ 100-Ն որոշումը, որոշում եմ.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0470-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 500,0 քառ.մետր մակերեսով հողամասի նկատմամբ:

2.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող 07-042-0470-0002 կադաստրային ծածկագրով հողամասից 500,0 քառ.մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:

3.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր 500,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Լուսավորության փողոց, թիվ 19 (կցվում է հողամասի հատակագիծը):

4.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Լուսավորության փողոցի թիվ 19 հասցեում գտնվող գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

5.Հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանի վրա:

7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գրիգոր Սերոբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner