Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի դ) ենթակետով, համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքային սեփականություն հանդիսացող 20-րդ և 37-րդ փողոցների հատման հատվածում գտնվող բնակավայրի ընդհանուր օգտագործման հողատարածքից 20,0 քառ.մետր մակերեսով հատված առանց մրցույթի վարձակալական հիմունքներով տրամադրել «ՀԷՑ» ՓԲԸ-ին: 2. Հողատարածքը տրամադրել տասը տարի ժամկետով՝ «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից էլեկտրական ենթակայան տեղադրելու նպատակով: 3. Հողի տարեկան վարձավճարի չափ սահմանել 5 000 (հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: |