Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի 2023 թվականի սեպտեմբերի 15–ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» թիվ Կ–08082024–07–0082 որոշումը և Հրաչիկ Մանուկի Գալստյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2023 թվականի մայիսի 22-ի «Հողատարածքի օգտագործման իրավունքի հիմքերը վերականգնելու և հասցե տրամադրելու մասին» թիվ 475-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«6.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված գումարների վճարումից հետո կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր:»:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։