Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 դեկտեմբերի 2024 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Գեղամ Տիգրանի Հովհաննիսյանի (ծնված՝ 1986 թվականի մարտի 21-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0300-0071 կադաստրային համարի 0.1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրելու բնակավայրի հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակական կառուցապատում իրականացնելու և օրինականացնելու նշված հողամասում ինքնակամ կառուցված թվով 5 տաղավարները, պարիսպպը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17052022-07-0108 վկայական, տրված 2022 թվականի մայիսի 17-ին, «Դատշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի օգոստոսի 31-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2023SARHGK, մուտքագրված 2023 թվականի սեպտեմբերի 8-ին):

Կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ Գեղամ Տիգրանի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0300-0071 կադաստրային համարի 0.1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորում առկա է թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5 տաղավարները՝ ընդհանուր 231,7 քառ․մետր, թիվ 7, թիվ 8, թիվ 9 պարիսպները՝ ընդհանուր 11,2 քառ․մետր  արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի պահանջներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի թիվ 100-Ա որոշումը և հաշվի առնելով այն, որ  սեփականության իրավունքով Գեղամ Տիգրանի Հովհաննիսյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0300-0071 կադաստրային համարի հողակտորում ինքնակամ կառուցված թվով 5 տաղավարները, պարիսպպը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը,  չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Գեղամ Տիգրանի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0300-0071 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողը` 0.1 հա մակերեսով, փոխադրել բնակավայրի հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնակամ կառուցված տաղավարները, պարիսպը օրինականացնելու համար:

2.Գեղամ Տիգրանի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0300-0071 կադաստրային համարի 0.1 հա մակերեսով բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Բանակի փողոց, թիվ 32/2:

3.Գեղամ Տիգրանի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 32/2 հասցեի բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5 տաղավարները՝ ընդհանուր 231,7 քառ․մետր, թիվ 7, թիվ 8, թիվ 9 պարիսպները՝ ընդհանուր 11,2 քառ․մետր  արտաքին մակերեսներով, համարել օրինական:

4.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման պահից, Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221171 հաշվին պետք է վճարի հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 4 402 800 (չորս միլիոն չորս հարյուր երկու հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդունման պահից 60-օրյա ժամկետում N 900105221213 հաշվին` 956 541 (ինը հարյուր հիսունվեց հազար հինգ հարյուր քառասունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ` օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

5.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում ինքնակամ կառույցի օրինականացման համար սահմանված վճարումները չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

6.Աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանին`

1)իրականացնել հսկողություն սույն որոշման չորրորդ կետի նկատմամբ,

2)սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում: 

7.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության պետական կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:

8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գեղամ Տիգրանի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հուսիկ Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner