Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Լալա Արտակի Ռաշիդյանին և Ստեփան Արմենի Ազրիյանին տալ կիսանկուղային հարկով մեկ հարկանի բնակելի տան և պարիսպի կառուցման շինարարության թույլտվություն՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 9-րդ փողոցի թիվ 7 հասցեի հողամասում՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի։
2.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին։
3.Պարտավորեցնել Լալա Արտակի Ռաշիդյանին և Ստեփան Արմենի Ազրիյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի: