Այսօր: Երեքշաբթի, 19 Մարտի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 35-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 35-Ա


Զեկ. ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 17-ի N 1/փ-154 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Ձորաղբյուր համայնքի ավագանու 2012 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» թիվ 19-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.

1)«ԳԻՐՔ 1, ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագիծ, տեքստային մաս» «Գլուխ 2. Ձորաղբյուր գյուղական համայնքի գոտևորման նախագիծ»     «5.Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) և սահմանափակումների հիմնավորումները» բաժնի «5.1.Նախագծով սահմանված գոտիները» կետի «5.1.1. Անհատական բնակելի կառուցապատման գոտի (ԱԿԳ)» ենթակետում «*Նոր կառուցապատվող հողամասի նվազագույն մակերեսը՝ 1000 քառ.մետր;» բառերը փոխարինել «*Նոր կառուցապատման նպատակով տրամադրվող տնամերձ հողամասերի միջին չափը՝ 500 – 1500 քառ.մետր, հողամասի ճակատի նվազագույն լայնությունը՝ 10,0 մետր, հողամասի անբաժանելի մասը՝ 500 քառ.մետր:» բառերով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner