Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի` չորրորդ նստաշրջանի հերթական թիվ 4 նիստի հետևյալ օրակարգը.
1)Համայնքի ղեկավարի հաղորդումը 2024 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին:
2)Կոտայքի թեմի առաջնորդարանին ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին:
3)Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:
4)Ջրվեժ համայնքում գործող «Ջրվեժի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:
5)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 10-ի N 5-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին :
6)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 167-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
7)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 8-ի N 155-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
8)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
9)Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
10)Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
11)Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։