Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 32-րդ փողոցի թիվ 12 հասցեի հողամասի սեփականատեր Ոսկեհատ Վազգենի Ոսկանյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.
Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Ոսկեհատ Վազգենի Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 32-րդ փողոցի թիվ 12 հասցեի 1678,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, իրենց կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 32-րդ փողոցի թիվ 12/1 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 322,0 քառ.մետր մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ հողամասի ընդլայնման նպատակով: |