Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Արարատ Եսայու Գասպարյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Այգեգործական 6-րդ թաղամասի թիվ 10/1 հասցեի հողամասում 2022 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 316 շինարարության թույլտվությամբ տրված գոյություն ունեցող ավտոտնակի և խաղասենյակի վերակառուցումը բնակելի տան, տնտեսական և օժանդակ շինությունների (լողավազանի, ծածկարանի, ամառային խոհանոցի, շոգեբաղնիքի, սանիտարական հանգույցի, պարիսպի) կառուցման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականի հունվարի 30-ը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արարատ Եսայու Գասպարյանին՝ որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: