Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 32 հասցեի բնակիչ Կարինե Ալբերտի Մանասյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ Կարինե Ալբերտի Մանասյանը բնակվում է ընտանիքի յոթ անձով, ինքը, ամուսինը՝ Ռոբերտ Արմենի Մանասյանը, և հինգ երեխաները, ինքը չի աշխատում, քանի որ խնամում է անչափահաս երեխաներին, ամուսինը՝ Ռոբերտ Արմենի Մանասյանը կատարում է սեզոնաային աշխատանքներ, նրանց խնամքի տակ են չորս անչափահաս երեխաները՝ Արմեն, Ալբերտ, Գեորգի և Մարիամ Ռոբերտի Մանասյանները, ծնված՝ 2008, 2013,2010 և 2016 թվականներին և չափահաս աղջիկը՝ Լեյա Ռոբերտի Մանասյանը, ծնված՝ 2006 թվականին, ընդ որում Գեորգի Մանասյանի մոտ ախտորոշվել է էպիլեպսիա հիվանդությունը, ընտանիքը դեղորայք գնելու համար մեծ գումարային ծախսեր է ունենում և ֆինանսական ու սոցիալական վիճակից ելնելով Կարինե Ալբերտի Մանասյանը դիմել է համայնքապետարան՝ սոցիալական աջակցություն ստանալու խնդրանքով, որոշում եմ
1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Կարինե Ալբերտի Մանասյանի ընտանիքին տրամադրել սոցիալական աջակցություն՝ հատկացնելով 30 000 (երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով սննդի քարտ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Կարինե Ալբերտի Մանասյանի ընտանիքին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: