Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է․ 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 14-ի «Ջրվեժ համայնքի 2023-2027 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը հաստատելու մասին» N 33-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշմամբ հաստատված հավելվածի «Համայնքի գույքի կառավարման ծրագիրը» աղյուսակի 69-88 տողերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |