Այսօր: Հինգշաբթի, 16 Հոկտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1425-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553, 010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հոկտեմբերի 2025 թվականի N 1425-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Սարիբեկ Ներսեսի Մարտիրոսյանի ծնված՝ 1950 թվականի սեպտեմբերի 01-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել ճանաչել սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 219-րդ թաղամասի թիվ 7 հասցեի՝ իր կողմից փաստացի օգտագործվող 539,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ (հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 10-ին տրված թիվ Աբ-1689 արխիվային տեղեկանք, «ԳԵՈԹՐԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 18-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈԹՐԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 219-րդ թաղամասի թիվ 7 հասցեում գտնվող Սարիբեկ Ներսեսի Մարտիրոսյանի կողմից փաստացի օգտագործվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի չափը կազմում է 539,2 քառ.մետր` փաստաթղթերում ամրագրված 510,0 քառ.մետրի փոխարեն: 

Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սարիբեկ Ներսեսի Մարտիրոսյանին հատկացված հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ.

1.Ճանաչել Սարիբեկ Ներսեսի Մարտիրոսյանի սեփականության իրավունքն ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքների Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 219-րդ թաղամաս թիվ 7 հասցեի՝ փաստացի օգտագործվող 539,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ, որը նրա կողմից փաստացի օգտագործվել է նաև մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։

2.Հողամասի սահմանները որոշվում են Ջրվեժ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանի վրա:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 9

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner