Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 11-ի N 15-Ա որոշումը և հաշվի առնելով Վազգեն Վահագնի Անթանոսայանի, Վաչե Վահագնի Անթանոսյանի և Անի Խաչիկի Գաբրիելյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Վազգեն Վահագնի Անթանոսայանին, Վաչե Վահագնի Անթանոսյանին և Անի Խաչիկի Գաբրիելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք համայնք Ջրվեժ գյուղ Ձորաղբյուր Այգեգործական զանգված 9-րդ թաղամաս թիվ 10 հասցեի՝ 07-042-0201-0003 կադաստրային համարի 500,0 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03052024-07-0121), հողակտորը վերահասցեավորել և վերահասցեավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 201-րդ թաղամաս, թիվ 3:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վազգեն Վահագնի Անթանոսայանին, Վաչե Վահագնի Անթանոսյանին և Անի Խաչիկի Գաբրիելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: