Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի հուլիսի 24–ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» թիվ Կ–24072024-07-0188, 2024 թվականի հոկտեմբերի 16–ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» թիվ Կ–16102024-07-0130, 2025 թվականի փետրվարի 28–ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» թիվ Կ–28022025-07-0076 որոշումները և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 08-ի թիվ 109-Ա որոշումը, ինչպես նաև «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությմաբ ընկերության կողմից 2025 թվականին սեպտեմբերի 30-ին սահմանված կարգով կազմված և հաստատված հողամասի հատակագիծը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 16-ի «Անշարժ գույքին հասցե տրամադրելու և ինքնակամ կառուցված շինությունն օրինականցնելու մասին» թիվ 880-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման նախաբանում, ինչպես նաև որոշման 1-ին և 2-րդ կետերում «18,9 քառ․մետր» բառերը փոխարինել «18,3 քառ․մետր» բառերով:
2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: