Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Կարեն Սուրենի Թոփլաղացյանի (ծնված՝ 1976 թվականի հուլիսի 14-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի թիվ 4/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 15,4 քառ.մետր մակերեսով հողակտորը և հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 13,2 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակն իրեն օտարելու մասին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22102025-07-0090 վկայական, տրված 2025 թվականի հոկտեմբերի 22-ին և «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 30-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ և 35-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 15-ի թիվ 12-Ա, 2024 թվականի հուլիսի 11-ի թիվ 91-Ա և 2025 թվականի հոկտեմբերի 08-ի թիվ 110-Ա որոշումները, որոշում եմ.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի թիվ 4/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 15,4 քառ.մետր մակերեսով հողամասը և հողամասում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 13,2 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակն ուղղակի վաճառքի կարգով, գնման նախապատվության իրավունքով, օտարել կառույցն իրականացրած ու այն փաստացի տիրապետող և օգտագործող Կարեն Սուրենի Թոփլաղացյանին՝ կադաստրային արժեքով:
2.Սահմանել, որ հողօգտագործող Կարեն Սուրենի Թոփլաղացյանը սույն որոշման ընդունումից հետո, 10-օրյա ժամկետում պետք է վճարի 15,4 քառ.մետր մակերեսով հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 249 120 (երկու հարկուր քառասունինը հազար մեկ հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ շինության՝ 13,2 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի, արժեքը՝ 42 320 (քառասուներկու հազար երեք հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը և շինությունը ձեռք բերողի կողմից 10-օրյա ժամկետում վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր:
5.Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:
8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Կարեն Սուրենի Թոփլաղացյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: