Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 11-ի «Հողամասի նպատակաին նշանակությունը փոխելու մասին» N 62-Ա և 2022 թվականի հունվարի 12-ի «Հողամասի նպատակաին նշանակությունը փոխելու մասին» N 5-Ա որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշումների նախաբանում «Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի» բառերը փոխարինել «Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |