Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ե) ենթակետի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու կանոնակարգը` համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել Ջրվեժ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 28-ի «Ջրվեժ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 44-Ն, Ձորաղբյուր համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 21-ի «Ձորաղբյուր համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 51-Ն, Զովք համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 25-ի «Զովք համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 33-Ն որոշումները: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |