Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջով, հիմք ընդունելով Ձորաղբյուր համայնքի ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 10-Ա որոշումը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել «Ձորաղբյուրի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լյուդմիլա Խոցանյանին՝ իր հայեցողությամբ համայնքային սեփականություն հանդիսացող, անհատույց օգտագործման իրավունքով «Ձորաղբյուրի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ին տրամադրված Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 19 հասցեում գտնվող ամբուլատորիայի 143,2 քառ.մետր ընդհանուր մակերես ունեցող շենքից 7,9 քառ.մետր մակերեսով թիվ 7՝ և 17,3 քառ.մետր մակերեսով թիվ 8՝ սենյակները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) վկայական N 2414702, տրված անշարժ գույքի կադաստրի կողմից), վարձակալությամբ տրամադրելու Ձորաղբյուր գյուղի բնակիչ Դավիթ Գրիգորյանին՝ ատամնաբուժական գործունեություն ծավալելու համար: |