Սույնով Ջրվեժի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2024 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 11-ը ներառյալ կազմակերպվող Ջրվեժ համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Ջրվեժ համայնքի Ջրվեժ համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2024 թվականի հուլիսի 11-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համացանցային կայքում (www.jrvezh.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (jrvezh.kotayk@gmail.com), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Ջրվեժի համայնքապետարան։
Հանրային քննարկումների բաց քննարկումները տեղի կունենան 2024 թվականի հուլիսի 11-ին ժամը 12։00-ին, Ջրվեժի համայնքապետարանում, հասցեն՝ գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010-684-929; 055-73-55-53 հեռախոսահամարներով։