Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Թաթուլ Ռաֆիկի Հակոբյանի (ծնված՝ 1954 թվականի դեկտեմբերի 15-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի թիվ 14/12 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 22,2 քառ.մետր մակերեսով հողակտորը և հողակտորում իր կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 22,2 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակն իրեն օտարելու մասին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26122024-07-0039 վկայական, տրված 2024 թվականի դեկտեմբերի 26-ին և «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 10-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ և 35-րդ կետերով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 15-ի թիվ 12-Ա և 2024 թվականի նոյեմբերի 07-ի թիվ 127-Ա որոշումները, որոշում եմ.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի թիվ 14/12 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 22,2 քառ.մետր մակերեսով հողամասը և հողամասում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 22,2 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակն ուղղակի վաճառքի կարգով, գնման նախապատվության իրավունքով, օտարել կառույցն իրականացրած ու այն փաստացի տիրապետող և օգտագործող Թաթուլ Ռաֆիկի Հակոբյանին:
2.Սահմանել, որ հողօգտագործող Թաթուլ Ռաֆիկի Հակոբյանը սույն որոշման ընդունումից հետո, 10-օրյա ժամկետում պետք է վճարի 22,2 քառ.մետր մակերեսով հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 359 121 (երեք հարյուր հիսունինը հազար մեկ հարյուր քսանմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ շինության՝ 22,2 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի, արժեքը՝ 71 174 (յոթանասունմեկ հազար մեկ հարյուր յոթանասունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը և շինությունը ձեռք բերողի կողմից 10-օրյա ժամկետում վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր:
5.Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:
8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Թաթուլ Ռաֆիկի Հակոբյանին որոշման ընթացքի մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: