Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի ապրիլի 23-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 47,0 քառ.մետր մակերեսով հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասին սահմանակից՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի թիվ 12/1 հասցեի 400,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Կարեն Մաիլեստի Մելիքյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21032022-07-0155 վկայական, տրված՝ 2022 թվականի մարտի 21-ին) խնդրանք առ այն, որ իր հողամասին սահմանակից համայնքային սեփականություն հանդիսացող 07-057-0003-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաիսց 47,0 քառ.մետր մակերեսով հողամասը, որը հանդիսանում է իր հողամաս տանող մուտքը, օտարվի իրեն, որպես այն փաստացի տիրապետողի և օգտագործողի, համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 47,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում և կադաստրային քարտեզում կատարել սեփականության սուբյեկտի սխալի ուղղում:
3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 47,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին՝ Կարեն Մաիլեստի Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի թիվ 12/1 հասցեի 400,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին սահմանակից, վերջինիս համար մուտք հանդիսացող և Կարեն Մաիլեստի Մելիքյանի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 47,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 760 301 (յոթ հարյուր վաթսուն հազար երեք հարյուր մեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Կարեն Մաիլեստի Մելիքյանին: