Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ, 14-րդ, 16-րդ հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. Հաստատել համայնքի նորընտիր ավագանու նիստի օրակարգը. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին: 2. «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի, Ձորաղբյուրի և Զովքի համայնքապետարանների գործունեությունը դադարեցնելու մասին: 3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու որոշումների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ համայնքի ավագանուն եզրակացություններ տալու նպատակով ստեղծվող մշտական գործող հանձնաժողովների անհատական կազմերի մասին: 4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրին համաձայնություն տալու մասին: 5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերը սահմանելու մասին: 6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու մասին: 7. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին: 8. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին: 9. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: |