Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ
Թույլատրել Ջրվեժի համայնքապետարանին՝ շարունակելու 2025 թվականի մարտի 20-ի թիվ ՇԹ/757/4440-25 շինարարության թույլտվությամբ տրված Ջրվեժ համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման շինարարական աշխատանքները, համաձայն «ԿՄՋՀ-ԲՄԱՇՁԲ-24/1» ծածկագրով գնման պայմանագրի անբաժանելի մասը կազմող համաձայնագրի և թույլտվության ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի հուլիսի 7-ը: