Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 դեկտեմբերի 2024 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Մնացական Գևորգի Մարգարյանի (ծնված՝ 1959 թվականի սեպտեմբերի 20-ին), Սիրանուշ Արամայիսի Բաղդասարյանի (ծնված՝ 1961 թվականի փետրվարի 16-ին), Արսեն Մնացականի Մարգարյանի (ծնված՝ 1985 թվականի մայիսի 12-ին), Թամար Մնացականի Մարգարյանի (ծնված՝ 1982 թվականի օգոստոսի 28-ին) և Լիլիթ Մնացականի Մարգարյանի (ծնված՝ 1991 թվականի հունվարի 21-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել ճանաչել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ 07-042-0006-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի` Մնացական Գևորգի Մարգարյանի, Սիրանուշ Արամայիսի Բաղդասարյանի, Արսեն, Թամար և Լիլիթ Մնացականի Մարգարյանների կողմից փաստացի օգտագործվող 2280,0 քառ.մետր մակերեսով հողակտորի նկատմամբ և օրինականացնելու ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի  07-042-0006-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ «Հայաստանի Ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աբովյանի տարածքային ներկայացուցչության կողմից 2024 թվականի փետրվարի 14-ին տրված թիվ Աբ-25/1 արխիվային տեղեկանքը, «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի օգոստոսի 28-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024UCGTRZ, մուտքագրված 2024 թվականի օգոստոսի 28-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից  կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Մնացական Գևորգի Մարգարյանին, Սիրանուշ Արամայիսի Բաղդասարյանին, Արսեն, Թամար և Լիլիթ Մնացականի Մարգարյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի  07-042-0006-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի օգտագործվող հողամասի մակերեսը կազմում է 2280,0 քառ.մետր` փաստաթղթերում ամրագրված 1900,0 քառ.մետր մակերեսի փոխարեն և նշված հողակտորում 1986-1990 թվականներին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 365,68 քառ․մետր և թիվ 2 պարիսպը՝ 19,40 քառ.մետր արտաքին մակերեսներով։

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Մնացական Գևորգի Մարգարյանին, Սիրանուշ Արամայիսի Բաղդասարյանին, Արսեն, Թամար և Լիլիթ Մնացականի Մարգարյաններին ընդհանուր համատեղ  սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի  07-042-0006-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Ճանաչել Մնացական Գևորգի Մարգարյանին, Սիրանուշ Արամայիսի Բաղդասարյանին, Արսեն, Թամար և Լիլիթ Մնացականի Մարգարյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքների Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0006-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի` փաստացի օգտագործվող 2280,0 քառ.մետր մակերեսով հողակտորի նկատմամբ, որն իր կողմից փաստացի օգտագործվել է նաև մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։

2.Մնացական Գևորգի Մարգարյանին, Սիրանուշ Արամայիսի Բաղդասարյանին, Արսեն, Թամար և Լիլիթ Մնացականի Մարգարյաններին ընդհանուր համատեղ  սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի  07-042-0006-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Հատիսի փողոց, թիվ 28:

3.Մնացական Գևորգի Մարգարյանին, Սիրանուշ Արամայիսի Բաղդասարյանին, Արսեն, Թամար և Լիլիթ Մնացականի Մարգարյաններին ընդհանուր համատեղ  սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի թիվ 28 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1986-1990  թվականներին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 365,68 քառ․մետր և թիվ 2 պարիսպը՝ 19,40 քառ.մետր արտաքին մակերեսներով համարել օրինական:

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա::

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Մնացական Գևորգի Մարգարյանին, Սիրանուշ Արամայիսի Բաղդասարյանին, Արսեն, Թամար և Լիլիթ Մնացականի Մարգարյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner