Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 10-ի N 1/փ-91 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Հավանության տալ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ քաղաքացի Սիմակ Թաթուլի Նուրիջանյանի ընտանիքի սեփականություն հանդիսացող 07-042-0310-0006 կադաստրային համարի 1,0447 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողից 2926,0 քառ. մետր մակերեսով հատվածի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի՝ արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակությամբ, իսկ 4518,0 քառ. մետր մակերեսով հատվածի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրի՝ հասարակական նշանակության գործառնական նշանակությամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: