Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 սեպտեմբերի 2023 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Սարգիս Ներսեսի Չարխչյանի (ծնված 1978 թվականի փետրվարի 24-ին) և Մարինե Արամայիսի Եփրիկյանի (ծնված 1985 թվականի հունվարի 26-ին) դիմումը` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 44-րդ փողոցի թիվ 12 հասցեում գտնվող  1393,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07022022-07-0129 վկայական, տրված 2022 թվականի փետրվարի 7-ին) և միանձնյա սեփականության իրավունքով Սարգիս Ներսեսի Չարխչյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 45-րդ փողոցի թիվ 13/4 հասցեի հողամասի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06112018-07-0061 վկայական, տրված 2018 թվականի նոյեմբերի 6-ին) մեջտեղում գտնվող, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով իրենց օտարելու նրանց կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 44-րդ փողոցի թիվ 12/1 հասցեում գտնվող 308,8 քառ.մետր մակերեսով հողամասը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08062023-07-0169 վկայական, տրված 2023 թվականի հունիսի 8-ին):

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 12-ի թիվ 69-Ա որոշումը, որոշում եմ.

1.Սարգիս Ներսեսի Չարխչյանին և Մարինե Արամայիսի Եփրիկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 44-րդ փողոցի թիվ 12 հասցեում գտնվող 1393,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից` Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 44-րդ փողոցի թիվ 12/1 հասցեում գտնվող՝ 308,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործողներ Սարգիս Ներսեսի Չարխչյանին և Մարինե Արամայիսի Եփրիկյանին` կադաստրային արժեքով:

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը սույն որոշման ընդունումից հետո, 10-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228176 հաշվին պետք է վճարեն հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 3 246 662 (երեք միլիոն երկու հարյուր քառասունվեց հազար վեց հարյուր վաթսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողների կողմից 10-օրյա ժամկետում վճարումը չկատարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Հողօգտագործողների կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարի վճարումից հետո 10-օրյա ժամկետում հողօգտագործողների հետ կնքել Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 44-րդ փողոցի թիվ 12/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 308,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի առուվաճառքի պայմանագիր:

5.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանումում:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սարգիս Ներսեսի Չարխչյանին և Մարինե Արամայիսի Եփրիկյանին որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Թադևոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner